Հոդված 14. Անասնաբուժական լաբորատոր գործունեությունը
Հոդված 14. Անասնաբուժական լաբորատոր գործունեությունը
1. Լաբորատոր գործունեությունը ներառում է`
1) կենդանիների հիվանդությունների ախտորոշիչ հետազոտությունները.
2) անասնաբուժասանիտարական փորձաքննությունը. փորձաքննության ենթակա են`
ա. չվերամշակված կենդանական ծագման հումքը և մթերքը,
բ. չվերամշակված կենդանական ծագման կերատեսակները,
գ. բեղմնավորիչ նյութերը` սերմնահեղուկ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու.
3) անասնապահությունում և շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող զոոհիգիենիկ նորմերի, անվտանգության սահմանված նորմերի, արգելված և մնացորդային նյութերի բացահայտմանն ուղղված փորձաքննությունը.
4) անասնաբուժական դեղամիջոցների որակի և արդյունավետության նկատմամբ հետազոտությունները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված լաբորատոր գործունեությունն իրականացվում է հավատարմագրված կազմակերպություններում:
3. Կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս լաբորատորիայի տված արձանագրությունը համարվում է վերջնական: