Հոդված 18. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը
Հոդված 18. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը
1. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը պարտադիր է նրանում ընդգրկված կենդանատեսակների նկատմամբ և ներառում է`
1) կիրառվող միջոցառումների տեսակները և դրանց իրականացման ժամանակահատվածը, անասնագլխաքանակի ընդգրկումը և այլն:
2. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում չներառված կարանտինային կամ հատուկ վտանգավոր հիվանդության առաջացման վտանգի կամ բռնկման դեպքում ծրագրում կատարվում է լրացում, և հատկացվում են հավելյալ պետական միջոցներ:
3. Արտահանման կամ ներմուծման ենթակա կենդանիների ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ծախսերը կատարում են կենդանիների սեփականատերերը:
4. Հակաանասնահամաճարակային միջոցառումներն իրականացվում են կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների հրահանգների, մասնագիտական մեթոդական ցուցումների համաձայն: