Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-17-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 34. Տնային կենդանիների պահման պահանջները

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 34. Տնային կենդանիների պահման պահանջները

1. Տնային կենդանիների տերերը պարտավոր են`

1) ձեռնարկել միջոցառումներ` ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին և արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կանխելով հասարակական վայրերի աղտոտումը կենդանիների արտաթորանքով և ապահովելով կղկղանքից տեղանքի մաքրումը.

2) ձեռնարկել մարդկանց կամ այլ կենդանիներին չվնասելու միջոցառումներ, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը.

3) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող միջոցառումներ.

4) վերարտադրության նպատակով օգտագործելու դեպքում հաշվի առնել կենդանիների ֆիզիոլոգիական, անատոմիական և վարքագծային առանձնահատկությունները և դրանց առողջությանը վտանգ չհասցնել.

5) ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:

2. Տնային շների տերերը պարտավոր են նաև`

1) ցուցահանդեսներին, մրցություններին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց անասնաբուժական անձնագրերը.

2) պատվաստումների և մշակումների դեպքում անասնաբուժական ծառայությանը կենդանու հետ ներկայացնել անասնաբուժական անձնագրերը.

3) կատարել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները.

4) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.

5) մշտական կապերով (պարաններով) պահելու դեպքում ապահովել ապաստարան և ազատ տեղաշարժման տարածք.

6) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռք բերել անասնաբուժական անձնագիր.

7) 4 ամսական հասակում կամ շուն ձեռք բերելուց հետո` 7 օրվա ընթացքում, շանը ներկայացնել անասնաբուժական զննման և իրենց ցանկությամբ շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները և անհատական համարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։