Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-17-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ

Հոդված 39. Կենդանիների սանիտարական սպանդը

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 39. Կենդանիների սանիտարական սպանդը

1. Կենդանիների սանիտարական սպանդն իրականացվում է սպանդանոցում` կանոնավոր սպանդն ավարտելուց հետո, անասնաբուժական ծառայության հսկողությամբ, իսկ կենդանիների փոխադրման անհնարինության դեպքում` սպանդանոցից դուրս, լիազոր մարմնի հատկորոշած վայրում և վերահսկողությամբ:

2. Արգելվում են կենդանիների սանիտարական սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի սպառումը և իրացումն առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության:

(39-րդ հոդվածը փոփ. 12.09.23 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։