Գլուխ 4 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. Անասնաբուժական գործունեության պահանջները
Հոդված 12. Անասնաբուժական գործունեության պահանջները
1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժները, անասնաբուժական որակավորմամբ աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաև պարապրոֆեսիոնալները անասնաբուժական գործունեություն իրականացնելու մասին լիազոր մարմին ներկայացնում են տեղեկատվություն:
2. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անձինք իրենց գործունեության իրականացումը կարող են հավաստել կնիքով:
3. Լաբորատոր անասնաբուժական գործունեությունն իրականացվում է անասնաբուժական պետական և մասնավոր ուսումնական, գիտահետազոտական կազմակերպություններում, անասնաբուժական կլինիկաներում, լաբորատորիաներում: