Հոդված 23. Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները
Հոդված 23. Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները
1. Կենդանիների ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ կամ կենդանիների մասնակցությամբ գործունեություն կամ կենդանիների շուկա կազմակերպող ֆիզիկական և իրավաբանական անձինք իրականացվող միջոցառումից առնվազն 7 օր առաջ ծանուցում են լիազոր մարմնին` նշելով գործունեության տեղը և ժամը:
2. Ֆերմերային տնտեսությունների, կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերը, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողները պարտավոր են ապահովել կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները: