Հոդված 6. Անասնաբուժության ոլորտում Կառավարության լիազորությունները
Հոդված 6. Անասնաբուժության ոլորտում Կառավարության լիազորությունները
(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն)
1. Կառավարությունը սահմանում է`
1) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկը.
2) կենդանական ծագման մթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր պահանջները.
3) կերատեսակների հիգիենային ներկայացվող պահանջները.
4) կենդանական ծագման կողմնակի արտադրանքին ներկայացվող պահանջները.
5) կենդանական ծագման մթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները, որոնք ներառում են ինչպես մանրէաբանական, այնպես էլ մակաբուծաբանական և քիմիական ցուցանիշներով անվտանգությունը.
6) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների նմուշառման միասնական ընթացակարգը.
7) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-238-Ն)
8) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-238-Ն)
9) տարածքում միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կիրառման կարգը.
10) (կետն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-238-Ն)
11) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, կերերի, պրեմիքսների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը.
12) Եվրոպական միություն, Եվրասիական տնտեսական միություն և այլ երկրներ արտահանվող կենդանական ծագման մթերքում արգելված նյութերը և անասնաբուժությունում օգտագործվող նյութերի մնացորդային առավելագույն քանակությունները.
13) մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.
14) կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.
15) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.
16) կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.
17) մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.
18) ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.
19) անասնաբուժական դեղամիջոցների արտահանման ու ներմուծման կարգը.
20) անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգը.
21) (կետն ուժը կորցրել է 13.11.15 ՀՕ-122-Ն)
22) անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրման կարգը.
23) վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը.
24) սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները.
25) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը.
26) գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը.
27) անասնահակահամաճարակային միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված հիվանդություններից անկած կենդանիների փոխհատուցման կարգը.
28) կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը և կարգը.
29) կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ցանկը.
30) կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները.
31) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների և երրորդ երկրների տնտեսավարողների վերաբերյալ ռեեստրների վարման կարգը.
32) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-256-Ն)
2. Կառավարությունը հաստատում է`
1) անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց հանդերձանքի ձևը և կրելու կարգը.
2) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը.
3) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման ծրագրերը.
3.1) գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը.
4) անասնաբուժությունում օգտագործվող նյութերի կենդանական ծագման մթերքում մնացորդային քանակների հսկողության մոնիթորինգային ծրագրերը.
5) անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծմանը և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանմանը ներկայացվող պահանջները.
6) անասնաբուժական վերահսկողության իրականացման ժամանակ ընդունվող ակտերի օրինակելի ձևերը.
7) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը.
8) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը.
9) անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը։
3. Կառավարությունը ընդունում է սույն օրենքից բխող այլ իրավական ակտեր:
(6-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-238-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-122-Ն, 08.12.17 ՀՕ-256-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-288-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.07.22 ՀՕ-309-Ն)
(07.07.22 ՀՕ-309-Ն օրենքն ունի անցումային դրույթ)