Գլուխ 8 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻՆ, ՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 26. Կենդանական ծագման հումքի և մթերքի, մարդու կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի փոխադրման պահանջները
Հոդված 26. Կենդանական ծագման հումքի և մթերքի, մարդու կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի փոխադրման պահանջները
1. Կենդանական ծագման հումքի և մթերքի փոխադրումն իրականացվում է համապատասխան տրանսպորտային փոխադրամիջոցներով` փոխադրմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
2. Կենդանական ծագման հումքը և մթերքը փոխադրվում են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերով:
3. Կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի փոխադրումն իրականացնում են լիազոր մարմնում հաշվառված ապրանքափոխադրողները: