Գլուխ 4 · ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը
Հոդված 11. Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը
1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն անասնաբուժական մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը, համապատասխան մասնագետներով ապահովված իրավաբանական անձինք:
2. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն նաև բնակության իրավունք և Հայաստանի Հանրապետությունում կամ անասնաբուժական որակավորման փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հետ փոխգործակցության համաձայնագիր ունեցող այլ երկրում անասնաբուժական մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությունները: