Հոդված 17. Համայնքը սպասարկող անասնաբույժի պարտականությունները
Հոդված 17. Համայնքը սպասարկող անասնաբույժի պարտականությունները
1. Համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում պարտավոր է իրականացնել`
1) անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում, այլ անասնաբուժական միջոցառումներ.
2) կենդանիների հաշվառում, համարակալում, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման և անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում.
3) կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության և հաշվետվության տրամադրում լիազոր մարմնին.
4) գյուղատնտեսական կենդանիների նախասպանդային և հետսպանդային զննում.
5) անասնաբուժության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ արձանագրելու դեպքում տեղեկատվության տրամադրում լիազոր մարմնին.
6) կենդանիների պաշտպանությանը և բարօրությանն ուղղված անասնաբուժական գործունեություն.
7) Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրում.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: