Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-06-17-ից մինչև 2026-04-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 30. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինողի պարտականությունները

գործել է մինչև 2026-04-28Բացել ARLIS-ում

Հոդված 30. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինողի պարտականությունները

1. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինող և (կամ) պահեստավորող տնտեսավարող սուբյեկտները`

1) իրականացնում են անվտանգության գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, որն ապահովում է վտանգի վերլուծությունը և կրիտիկական կետերի հսկողությունը.

2) նշանակում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության և ռիսկերի կառավարման համակարգ, համակարգի համար պատասխանատու մասնագետներ և պարբերաբար ամփոփում, վերլուծում են արդյունքները.

3) ապահովում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին.

4) իրականացնում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի տեղաշարժի հսկման համակարգ.

5) ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում անմիջապես ծանուցում են լիազոր մարմնին.

6) լիազոր մարմնի ցուցումով`

ա. հայտնաբերում են անհամապատասխանության պատճառը,

բ. վերամշակում կամ ոչնչացնում են խմբաքանակը,

գ. ապահովում են յուրաքանչյուր խմբաքանակի փորձաքննությունը,

դ. նախաձեռնում են մաքրման և ախտահանման միջոցառումներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։