Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-09-09-ից մինչև 2020-10-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-10-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 68. Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

գործել է մինչև 2020-10-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 68. Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում

(վերնագիրը խմբ. 18.11.09 ՀՕ-217-Ն)

1. Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.

2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.

3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:

2. (մասն ուժը կորցրել է 04.10.17 ՀՕ-137-Ն)

(68-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-217-Ն, փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։