Հոդված 68. Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում
Հոդված 68. Քաղաքապետի լիազորությունները պաշտպանության կազմակերպման բնագավառում
(վերնագիրը խմբ. 18.11.09 ՀՕ-217-Ն)
1. Երևան քաղաքում պաշտպանության կազմակերպման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնում է տարածքային զինվորական կոմիսարիատ.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը.
3) իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվություն է տրամադրում տարածքային զինվորական կոմիսարիատին:
2. (մասն ուժը կորցրել է 04.10.17 ՀՕ-137-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 12.02.25 ՀՕ-39-Ն)
(68-րդ հոդվածը խմբ. 18.11.09 ՀՕ-217-Ն, փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-469-Ն, փոփ. 12.02.25 ՀՕ-39-Ն)