Հոդված 102. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)
Հոդված 102. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները)
1. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը (տեղակալները) իրականացնում է (են) վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն (իրենց) վերապահված լիազորությունները:
2. Վարչական շրջանի ղեկավարի բացակայության ժամանակ վարչական շրջանի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) իրականացնում է վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները:
Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու անհնարինության դեպքում վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:
3. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի (տեղակալների) պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է:
4. Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է: Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից վարչական շրջանի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
(102-րդ հոդվածը լրաց. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-25-Ն, լրաց. 28.10.20 ՀՕ-469-Ն)