ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 19. Ավագանու անդամի պարտականությունները
Հոդված 19. Ավագանու անդամի պարտականությունները
1. Ավագանու անդամը պարտավոր է`
1) մասնակցել ավագանու նիստերին.
2) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3) մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին.
4) (կետն ուժը կորցրել է 07.12.22 ՀՕ-553-Ն)
5) իրականացնել սույն օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված այլ պարտականություններ.
6) պահպանել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները:
(19-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-256-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-553-Ն)