Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-30-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-12-17-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 55. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում

գործել է մինչև 2023-12-17ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 55. Քաղաքապետի լիազորությունները քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում

1. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով, այլ իրավական ակտերով համայնքի ղեկավարին քաղաքաշինության ոլորտում վերապահված լիազորությունների մասով քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեության ոլորտում լիազորությունն իրականացնում է քաղաքապետը: Քաղաքային նշանակության քաղաքաշինական գործունեություն է համարվում այն ամենը, ինչն իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտում կամ բավարարում է որոշակի պայմանների.

2) օրենքով սահմանված կարգով տալիս է քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն.

3) ավագանուն է ներկայացնում վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը.

4) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն.

5) իրականացնում է քաղաքային նշանակության գոյություն ունեցող քաղաքաշինական օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժ խմբերի ազատ տեղաշարժման համար պայմաններ ստեղծելու ծրագիր.

5.1) ընդունում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը.

6) կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.

7) վերահսկողություն է իրականացնում Երևանի տարածքում գտնվող շենքերի, շինությունների նպատակային օգտագործման և պահպանման նկատմամբ.

8) կազմակերպում է քաղաքային գերեզմանատների գործունեությունը, վերահսկողություն է իրականացնում մասնավոր գերեզմանատների գործունեության նկատմամբ.

9) կազմակերպում է Երևանի սեփականություն համարվող հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.

10) (կետն ուժը կորցրել է 04.10.17 ՀՕ-137-Ն)

11) կազմակերպում է աղբահանությունը, քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, այգիների և ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի մաքրումը, բարեկարգումը և կանաչապատումը.

11.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.

12) կազմում է Երևանի քաղաքաշինական կանոնադրության նախագիծը և ներկայացնում ավագանուն, վերահսկողություն է իրականացնում կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ.

13) իրականացնում է բազմաբնույթ կադաստրի (անտառային, քաղաքաշինական, կապի, տրանսպորտի, հուշարձանների և այլն) վարումը:

2. Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.

1) կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը.

2) ընդունում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:

(55-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-239-Ն, փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 16.12.21 ՀՕ-399-Ն, փոփ. 08.12.22 ՀՕ-526-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։