ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 4 · ԵՐԵՎԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 81. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունը
Հոդված 81. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունը
1. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Երևանի ավագանին, որն իրավազոր է ստուգելու յուրաքանչյուր բյուջետային գործողություն, աշխատանքների կատարման արդյունավետությունը և որակը, պահանջելու հաշվետվություններ՝ կատարված ծախսերի վերաբերյալ:
2. Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով ավագանին պարտավոր է սահմանված կարգով ներգրավել աուդիտորական ծառայություններ, որոնց դիմաց վճարումը կատարվում է Երևանի բյուջեից:
3. Պետությունը Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Հաշվեքննիչ պալատի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցով` օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
(81-րդ հոդվածը փոփ. 16.01.18 ՀՕ-67-Ն)