Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-05-25-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-11-14-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում

գործել է մինչև 2024-11-14ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 53. Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում

1. Ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. ավագանուն է ներկայացնում`

1) առաջարկություններ՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության դադարեցման մասին.

2) (կետն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-345-Ն)

3) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերը (ներառյալ՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը).

4) քաղաքապետարանի աշխատակազմի և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության այլ կազմակերպությունների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.

5) Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.

6) այն առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց կանոնադրական կապիտալում Երևանն ունի մասնակցություն.

7) տեղական հարկերի և տուրքերի (օրենքով սահմանված սահմաններում), ինչպես նաև քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը.

8) Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման որոշման նախագծերը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների).

9) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

10) Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երևանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը.

11) հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև ավագանու անդամները:

(53-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-229-Ն, խմբ., փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-345-Ն, փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-117-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։