Հոդված 14. Ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
Հոդված 14. Ավագանու անդամի այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումը
1. Ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, զբաղեցնել ղեկավար պաշտոն Երևանի ենթակայության կազմակերպություններում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված հանրային պաշտոններ կամ հանրային ծառայության պաշտոններ.
3) զբաղեցնել պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-56-Ն, 21.01.20 ՀՕ-25-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-228-Ն)
(22.05.24 ՀՕ-228-Ն օրենքի փոփոխության գործողությունը չի տարածվում այն անձանց վրա, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու անդամի պաշտոնի հետ: Այդ անձինք կարող են շարունակել համատեղ պաշտոնավարումը մինչև տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը` համաձայն 22.05.24 ՀՕ-228-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի)