Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-01-ից մինչև 2025-06-23։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում

գործել է մինչև 2025-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 60. Քաղաքապետի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում

1. Առևտրի և սպասարկման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.

1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առևտրի, հանրային սննդի, կենցաղային և սահմանափակման ենթակա ծառայությունների ոլորտում.

2) ավագանու սահմանած կարգով և չափորոշիչներին համապատասխան` դիմումի հիման վրա առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին շնորհում է որակի աստիճաններ.

3) Երևան քաղաքի տարածքում տալիս է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն.

4) Երևան քաղաքի տարածքում տալիս է հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություններ.

5) ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու կամ առանց համապատասխան թույլտվության իրականացված բացօթյա առևտրի կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ շրջածախ առևտրի իրականացման դեպքում կիրառվում է առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաների առգրավում: Քաղաքապետի որոշմամբ սույն մասով սահմանված առգրավելու իրավասությունը կարող է վերապահվել աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձին:

(60-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ., լրաց. 11.09.18 ՀՕ-379-Ն, 16.12.21 ՀՕ-425-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-118-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։