ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 56. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում
Հոդված 56. Քաղաքապետի լիազորությունները հասարակական կարգի պահպանության բնագավառում
1. Հասարակական կարգի պահպանության բնագավառում քաղաքապետը իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) հետևում է համակեցության կանոնների պահպանմանը.
2) հետևում է ավագանու հաստատած կանոնների պահանջների պահպանմանը.
3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված դեպքերում վարչական պատասխանատվության է ենթարկում զանցառուներին.
4) միջոցառումներ է իրականացնում այդ զանցանքների կանխարգելման, նվազեցման, կանխման և բացահայտման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացման նպատակով քաղաքապետը ստեղծում է Երևանի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն:
(56-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն)