ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 58. Քաղաքապետի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում
Հոդված 58. Քաղաքապետի լիազորությունները գյուղատնտեսության բնագավառում
1. Գյուղատնտեսության բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
1) իրականացնում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի պետական ծրագրերով նախատեսված աշխատանքները.
2) աջակցում է կարանտինային պահանջների և ագրարային կանոնների կատարմանն ուղղված միջոցառումներին.
3) իրականացնում է պետական ծրագրերով նախատեսված՝ Երևանի տարածքում կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների վերացման և անասնաբուժության բնագավառում այլ աշխատանքները.
4) իրականացնում է անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման աշխատանքներ: