ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 99. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
Հոդված 99. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում
1. Վարչական շրջանի ղեկավարը աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) իրականացնում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, իրականացնում է մարդասիրական օգնության բաշխումը.
2) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
3) վարչական շրջանի տարածքում կազմակերպում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների գործունեությունը, իրականացնում է սոցիալական աջակցության տրամադրման և նպաստների նշանակման աշխատանքներ: