Հոդված 51. Քաղաքապետարանի աշխատակազմը
Հոդված 51. Քաղաքապետարանի աշխատակազմը
1. Քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
2. Քաղաքապետարանում իրականացվում է համայնքային ծառայություն:
Քաղաքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայությունը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Քաղաքապետարանի աշխատակազմն ունի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ: Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն է:
4. Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը`
1) իր իրավասության շրջանակում կազմակերպում է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
2) ապահովում է քաղաքապետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը, դրանց մասին զեկուցում քաղաքապետին.
3) մշակում և քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է քաղաքապետին.
4) ապահովում է Երևանի բյուջետային ծախսերի կատարումը.
5) կազմակերպում է Երևանի բնակիչների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը.
6) իրականացնում է օրենքով և քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
5. Քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: