ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԸԳլուխ 6 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 96. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
Հոդված 96. Վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները առևտրի և սպասարկման բնագավառում
1. Վարչական շրջանի ղեկավարը առևտրի և սպասարկման բնագավառում իրականացնում է հետևյալ լիազորությունները.
1) վարչական շրջանի տարածքում, առևտրի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն.
2) վարչական շրջանի տարածքում, սպասարկման գործունեության համաքաղաքային կանոններին համապատասխան, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի օբյեկտներին տալիս է ժամը 23.00-ից հետո աշխատելու թույլտվություն.
3) վարչական շրջանի տարածքում, հանրային սննդի համայնքային կանոններին համապատասխան, տալիս է հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն: