ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 3 · ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
Հոդված 69. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները
Հոդված 69. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները
(վերնագիրը խմբ. 04.10.17 ՀՕ-137-Ն)
1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական և պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաև ավագանու սահմանած կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:
(69-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-74-Ն, խմբ. 04.10.17 ՀՕ-137-Ն)