Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 940. Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար
Հոդված 940. Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար
1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջև պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջև` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
3. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները ակրեդիտիվի պայմանները խախտելու հետևանքով ոչ ճիշտ վճարելու դեպքում վճարողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա: