Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 945. Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին
Հոդված 945. Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին
1. Չեկով (հոդված 155) հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, և որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:
2. Մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:
3. Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:
4. Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը և պայմանները կարգավորվում են սույն օրենսգրքով, իսկ դրանով չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(945-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն)