Գլուխ 72 · ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Հոդված 1217. Երկրորդ հերթի ժառանգներ
Հոդված 1217. Երկրորդ հերթի ժառանգներ
Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
(1217-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-34-Ն)