Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-01-09-ից մինչև 2016-07-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 31 · ԱՌՈՒՎԱՃԱՌՔ

Հոդված 476. Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը

գործել է մինչև 2016-07-23Բացել ARLIS-ում

Հոդված 476. Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը

1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը:

Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ գնորդին հանձնելու պահին ապրանքի նկատմամբ առկա են եղել երրորդ անձանց հավակնությունները, որոնց մասին վաճառողը տեղյակ էր, եթե հետագայում այդ հավակնությունները սահմանված կարգով ճանաչվել են օրինաչափ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։