Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 814. Պահատվության պայմանագրի ձևը
Հոդված 814. Պահատվության պայմանագրի ձևը
1. Պահատվության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Պահատվության պայմանագրի հասարակ գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե գույքի ի պահ ընդունումը պահառուի կողմից հավաստված է պահատուին`
1) պահատվության ստացական, անդորրագիր, վկայագիր կամ պահառուի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ տրամադրելով.
2) գույքի ի պահ ընդունումը հավաստող մետաղանիշ (համար) կամ այլ նշան տալով, եթե գույքի ի պահ ընդունումը հաստատող այդպիսի ձևը նախատեսված է օրենքով կամ այլ իրավական ակտով կամ սովորական է տվյալ տեսակի պահատվության համար: