Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ
Հոդված 863. Պատասխանատվությունը փոխադրման պարտավորությունների խախտման համար
Հոդված 863. Պատասխանատվությունը փոխադրման պարտավորությունների խախտման համար
1. Փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Փոխադրողի` օրենքով սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին ուղևորների և բեռնատերերի հետ տրանսպորտային կազմակերպությունների համաձայնություններն անվավեր են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: