Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2016-12-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 124. Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը

գործել է մինչև 2016-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 124. Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը

1. Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու հնարավորություն է նախատեսված:

Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրամի կանոնադրությամբ նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմնի դիմումի հիման վրա:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

Հիմնադրամը կարող է լուծարվել`

1) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.

3) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

(124-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-143-Ն)

3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։