Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 930. Անկանխիկ հաշվարկների ձևերը
Հոդված 930. Անկանխիկ հաշվարկների ձևերը
1. Անկանխիկ հաշվարկներ իրականացնելիս թույլատրվում են հաշվարկներ վճարման հանձնարարականներով, ակրեդիտիվով, ինկասո հաշվարկներ, չեկերով, վճարային քարտերով, ինչպես նաև օրենքով նախատեսված ու դրան համապատասխան բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով սահմանված այլ ձևերով հաշվարկներ:
2. Պայմանագրի կողմերն իրավունք ունեն ընտրել և պայմանագրով սահմանել սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվարկների ցանկացած ձևը:
§ 2. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ