Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-12-17-ից մինչև 2017-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 191. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը և օգտագործելը

գործել է մինչև 2017-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 191. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը և օգտագործելը

1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:

2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել, որ իր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը տիրապետող և օգտագործող մյուս մասնակիցներից պահանջել վնասների հատուցում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։