Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-04-15-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 77. Հիմնական դրույթներ լիակատար ընկերակցության մասին

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 77. Հիմնական դրույթներ լիակատար ընկերակցության մասին

1. Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:

2. Անձը կարող է լինել միայն մեկ լիակատար ընկերակցության մասնակից:

3. Լիակատար ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի նրա բոլոր մասնակիցների անունները (անվանումները) և «լիակատար ընկերակցություն» բառերը կամ մեկ կամ մի քանի մասնակիցների անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» բառերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։