Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-09-ից մինչև 2018-11-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 257. Դրամական միջոցների գրավ

գործել է մինչև 2018-11-08Բացել ARLIS-ում

Հոդված 257. Դրամական միջոցների գրավ

Գրավի առարկա դրամական միջոցները պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: Այդ գումարի վրա հաշվեգրվող տոկոսները պատկանում են գրավատուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Գրավ դրված արժեթղթերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները:

(257-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։