Հոդված 809. Գործակալի հաշվետվությունները
Հոդված 809. Գործակալի հաշվետվությունները
1. Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո:
2. Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարված ծախսերի անհրաժեշտ ապացույցներ, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:
3. Պրինցիպալը, որն առարկություններ ունի գործակալի հաշվետվության վերաբերյալ, պետք է հաշվետվությունը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում այդ մասին հայտնի գործակալին, եթե այլ ժամկետ սահմանված չէ գործակալության պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: