Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին
Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին
1. Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:
2. Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:
3. Հասարակական միավորումների մասնակիցներն այդ կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք պատասխանատու չեն հասարակական միավորումների պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները` իրենց մասնակիցների պարտավորությունների համար:
4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքը ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:
5. Հասարակական միավորումների առանձին տեսակների առանձնահատկությունները և իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
(122-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-32-Ն)
2. ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ