Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին
Հոդված 122. Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին
1. Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:
2. Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:
3. Հասարակական միավորումների մասնակիցներն այդ կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք պատասխանատու չեն հասարակական միավորումների պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները` իրենց մասնակիցների պարտավորությունների համար:
4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում նրա գույքը ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե:
5. Հասարակական միավորումների առանձին տեսակների առանձնահատկությունները և իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
2. ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ