Հոդված 105. Հիմնական դրույթներ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասին
Հոդված 105. Հիմնական դրույթներ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասին
1. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Նման ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով: Մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մյուս մասնակիցների միջև բաշխվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե պատասխանատվության բաշխման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
2. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
3. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին` սույն օրենսգրքի կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
6. ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ