Գլուխ 43 · ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 827. Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը
Հոդված 827. Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը
1. Պահառուն պարտավոր է պահատուին կամ նրա կողմից որպես ստացող նշված անձին վերադարձնել հենց այն գույքը, որը հանձնված է եղել իրեն ի պահ, եթե պայմանագրում նախատեսված չէ դիմազրկմամբ պահատվություն (հոդված 817):
2. Պահառուն պետք է գույքը վերադարձնի այն վիճակով, որով նա ի պահ է ընդունել` հաշվի առնելով դրա բնականոն վատթարացումը, նվազելը կամ գույքի բնական հատկությունների հետևանքներով առաջացած այլ փոփոխություններ:
3. Գույքը վերադարձնելու հետ միաժամանակ պահառուն պարտավոր է հանձնել պահատվության ընթացքում դրանից ստացված պտուղները և եկամուտները, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով: