Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 44 · ՓՈԽԱԴՐՈՒՄ

Հոդված 856. Ուղևորի փոխադրման պայմանագիր

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 856. Ուղևորի փոխադրման պայմանագիր

1. Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:

2. Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով:

3. Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`

1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.

2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.

3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։