Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-01-01-ից մինչև 2022-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 24 · ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 372.1. Տուժանքի վճարման պարտավորության դադարումը

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 372.1. Տուժանքի վճարման պարտավորության դադարումը

1. Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը:

2. Գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից սույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց, իսկ այդ ժամկետում պարտապանի և գրավատուի կողմից (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու դեպքում համաձայնությունը սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավառուին հանձնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս, առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:

3. Գրավառուի և գրավատուի, ինչպես նաև պարտապանի միջև, եթե գրավատուն պարտապանը չէ, պարտավորության խախտումից հետո կարող է կնքվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն: Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում է մի քանի պարտապան, կամ պարտավորությունն ապահովված է նաև այլ գրավի առարկայով, երկարաձգված ժամանակահատվածի համար հաշվարկվող տուժանքների համար անձը պատասխանատվություն չի կրում, եթե չի տվել բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն:

4. Բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված, ինչպես նաև գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությամբ նախատեսված ժամկետների ընթացքը կասեցվում է գրավի առարկայի վրա դրա իրացմանը խոչընդոտող արգելանք դրվելու կամ այլ սահմանափակում կիրառվելու, դատական ակտով գրավառուին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումն արգելվելու կամ արտադատական կարգով գրավի առարկայի իրացմանը խոչընդոտող այլ հանգամանքների առկայության դեպքում` մինչև այդ խոչընդոտների վերացումը: Խոչընդոտների տևողության ժամանակահատվածում տուժանքը շարունակում է հաշվարկվել:

6. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պայմանների խախտմամբ կնքված տուժանքի վճարման վերաբերյալ համաձայնությունն առ ոչինչ է:

(372.1-ին հոդվածը լրաց. 14.12.17 ՀՕ-319-Ն)

§ 3. ՊԱՀՈՒՄ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։