Հոդված 1189. Ժառանգության բացման վայրը
Հոդված 1189. Ժառանգության բացման վայրը
1. Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
2. Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:
⚖Հոդված 1190. Ժառանգներ
1. Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
2. Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
3. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-16-Ն)
(1190-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-16-Ն)