Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2023-04-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 35 · ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Հոդված 681. Ենթալիզինգը և վարձակալությունը

գործել է մինչև 2023-04-14Բացել ARLIS-ում

Հոդված 681. Ենթալիզինգը և վարձակալությունը

1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:

2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:

3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:

4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

6. Լիզինգառուն, որը բանկ չէ կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմանների պահպանման պարագայում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։