Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-12-ից մինչև 2023-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 29 · ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ

Հոդված 454. Ակցեպտ

գործել է մինչև 2023-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 454. Ակցեպտ

1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան:

Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:

2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:

3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:

4. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ օֆերտայում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելու վերաբերյալ էլեկտրոնային ծանուցումը մուտք է գործում օֆերտա ուղարկած անձի կողմից նշված տեղեկատվական համակարգ, կամ այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե այն ուղարկվել է նրա կողմից չնշված տեղեկատվական համակարգին:

(454-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)

(հոդվածը 24.05.23 ՀՕ-184-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։