Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-12-ից մինչև 2023-08-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ

Հոդված 94. Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարումը

գործել է մինչև 2023-08-14Բացել ARLIS-ում

Հոդված 94. Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարումը

1. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է մասնակից բոլոր ավանդատուների` նրանից դուրս գալու դեպքում: Սակայն լիակատար ընկերներն իրավունք ունեն լուծարելու փոխարեն վստահության վրա հիմնված ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության:

Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև լիակատար ընկերակցության լուծարման հիմքերով (հոդված 89): Սակայն վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու:

2. Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար ընկերների նկատմամբ:

Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների համաձայնությամբ:

4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։