Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-12-17-ից մինչև 2024-06-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 65 · ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 1147. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները

գործել է մինչև 2024-06-08Բացել ARLIS-ում

Հոդված 1147. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները

(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)

1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի հեղինակին են պատկանում գյուտի ու արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, արդյունաբերական դիզայնն անվանակոչելու իրավունքը:

2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահից:

3. Որպես գյուտի և արդյունաբերական դիզայնի հեղինակ հայտում նշված անձը հեղինակ է համարվում, եթե այլ բան ապացուցված չէ:

(1147-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։