Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 41 · ԿՈՄԻՍԻԱ

Հոդված 801. Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը

գործել է մինչև 2026-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 801. Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը

Կոմիտենտը պարտավոր է`

1) կոմիսիոներից ընդունել կոմիսիայի պայմանագրով կատարվածը.

2) զննել իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը և վերջինիս անհապաղ ծանուցել դրանում հայտնաբերված թերությունների մասին.

3) կոմիսիոներին ազատել կոմիսիոն հանձնարարության կատարման համար երրորդ անձանց հանդեպ նրա ստանձնած պարտավորություններից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։